Boeing-ն ավիաընկերություններին նախազգուշացրել է Dreamliner-ի շարժիչի սառցակալման վտանգի մասին

01:03 • 24.11.13

Ամերիկյան Boeing ընկերությունը հայտարարել է Boeing 747-8 և Boeing 787 (Dreamliner) ինքնաթիռների շարժիչների սառցակալման վտանգի մասին և խորհուրդ է տվել մի շարք ավիաընկերությունների՝ սահմանափակել դրանց թռիչքներն ուժեղ ամպրոպային պայմաններում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Reuters-ին հղումով:


Նախազգուշացումը վերաբերում է ինքնաթիռի այն մոդելներին, որոնցում տեղադրված են General Electric ընկերության շարժիչները: Boeing-ը նախազգուշացում է ուղարկել 15 ավիաընկերությունների՝ տարբեր երկրներում, այդ թվում՝ Japan Airlines, Lufthansa, United Airlines և Cathay Pacific Airways ընկերություններին:


Մի շարք ավիաընկերություններ արդեն համապատասխան միջոցառումներ են իրականացրել: Մասանվորապես՝ Japan Airlines-ը ամբողջովին դադարեցրել է Dreamliner ինքանթիռի կիրառությունը մի շարք միջազգային ուղղություններում: