Դամասկոսի համար ընթացող մարտերում առնվազն 160 մարդ է զոհվել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի համար ընթացող մարտերում զոհվել է առնվազն 160 մարդ: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով AP-ին, որը այս տեղեկությունները ստացել է երկրի իրավապաշտպանական կազմակերպություններից:
Մարտերն ընթանում են Դամասկոսից արևելք գտնվող Գուտա քաղաքում: Ընդդիմադիր ուժերը ցանկանում են կառավարական ուժերից հետ գրավել ճանապարհը, որով նախկինում նրանց զենք և սննդամթերք էին մատակարարում:
Հայտնի է, որ ընդդիմադիր ուժերի կողմից զոհվել է 100 մարդ, իսկ կառավարական ուժերից 60 մարդ, որոնցից 20-ը Իրանի քաղաքացիներ են:










