Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնությունը. Էդվարդ Նալբանդյան

17:10 • 24.11.13

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, այսօր հայտարարել է, որ Հայաստանը ողջունում է Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:


«Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար: Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին»,– ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:


«Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար»,– նշվում է հայտարարությունում: