Հրդեհ Գավառի «Սիրելիս» հարսանյաց սրահի տանիքում
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 09.51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցում՝ հարսանյաց սրահի տանիքում:
Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.57-ին, մարվել՝ 10.08-ին:
Պարզվել է, որ Սայադյան փողոցի թիվ 20 հասցեում «Սիրելիս» հարսանյաց սրահի տանիքում տեղի է ունեցել էլ. մալուխների կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Այրվել է 1գմ էլ. մալուխ:










