Ինդոնեզիայում հրաբուխի ժայթքման պատճառով մոտ 12.000 մարդ է տարհանվել (տեսանյութ)

22:35 • 24.11.13

Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող Սումատրա կղզում սկսել է Սինաբունգ հրաբուխի ժայթքումը, ինչի պատճառով ավելի քան 12.000 մարդ է տարհանվել: Այս մասին հաղորդում է Вести.ru-ն:


Կիրակի առավոտյան հրաբուխը սկսել է ավելի 5 կմ բարձրության վրա ծուխ և մոխիր արտանետել: Տեղի իշխանությունները մտահոգված են, քանի որ հրաբուխի խառնարանից նաև թունավոր գազ է դուրս գալիս: