Կապանում աշխատողի ձեռքը մնացել է էլեկտրական գրտնակի մեջ
12:52 • 24.11.13
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.49-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 3 հասցեում գտնվող խմորեղենի արտադրամասում քաղաքացու ձեռքը արգելափակվել է էլեկտրական գրտնակի մեջ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










