Կիևում սկսվել է եվրաինտեգրման աջակիցների հանրահավաքը
Կիևում ուկրաինացի պոետ Տարաս Շևչենկոյի արձանի մոտ սկսվել է եվրաինտեգրման աջակիցների հանրահավաքը, հաղորդում է gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ ակցիային մասնակցում է 2 հազարից ավելի մարդ: Դիմումի մեջ նշված է եղել միջոցառում 100 հազար մարդու մասնակցությամբ:
Ակցիայի մասնակիցները պարզել են ընդդիմադիր «Բատկիվշինա», «Ազատություն» և «ՈւԴԱՐ» կուսակցությունների դրոշները:










