Խոշոր հրդեհ Լոռու մարզի Գուգարք գյուղում

23:14 • 24.11.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է երկհարկանի փայտյա բնակելի շինություն, որում առկա է վեց ժամանակավոր կացարան:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Ժամանակին բնակիչները տարհանվել են: Զոհեր և տուժածներ չկան:


ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն: