ԱՄՆ–ում 1-ին դասարանցին սենատորին բողոքել է դպրոցի ծանրաբեռնվածությունից (տեսանյութ)
Արևմտյան Վիրջինիա նահանգի Քրեյգսվիլ քաղաքից առաջին դասարանցի Սոֆի Մալինսը նամակ է գրել կոնգրեսական Ջո Մանչինին, որտեղ բողոքել է դպրոցում ծանրաբեռնվածությունից, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով WCHS-ին:
Սենատորին դիմելու գաղափարը 6-ամյա Սոֆիին հուշել է նրա հայրը, ում աղջիկը բազմիցս բողոքել էր, որ չի հասցնում դասերը: Կատակը լուրջ ընդունելով՝ աղջիկը նամակ է ուղղել Մանչինին՝ գրելով. «Այն ամենը, ինչ մենք անում ենք, ընդամենը պարապել է, պարապել, պարապել: Ես դադարի կարիք ունեմ: Դուք կարո՞ղ եք օգնել»:
Չորեքշաբթի օրը Մանչինը զանգել է Սոֆիի դպրոց և կանչել նրան հեռախոսի մոտ: Աղջկան դասերից ազատ են թողել, որպեսզի նա զրուցի սենատորի հետ: Վերջինս հորդորել է աղջկան լավ սովորել՝ կյանքում հաջողություններ ունենալու համար, ինչպես նաև նշել է, որ պայմանավորվել է ուսուցիչների հետ որոշ ժամանակով Սոֆիին պարապմունքներից ազատ արձակելու մասին:
Սենատորն աշակերտուհուն առաջարկել է այցելել իր գրասենյակ, երբ լինի Վաշինգթոնում, և նշել է, որ իր թոռնիկը նույն անունն ունի:
Ավելի ուշ Մանչինը Սոֆիի հետ խոսակցությունը տեղադրել է Youtube–ում:










