Մարտունու նախկին ոստիկանապետի որդին Mitsubish Pajero-ով վթարի է ենթարկվել

14:31 • 24.11.13

Կոտայքի մարզում այսօր՝ ժամը 03:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ 26-ամյա Արտակ Ավետիսյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, իր կողմից վարած Mitsubishi Pajero մակնիշի 01 AA 020 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և հարվածել ճանապարհի երկաթե արգելապատնեշին, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:


Վթարի հետևանքով Ա. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:


Կայքի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը ոստիկանության Մարտունու նախկին պետ Թաթուլ Ավետիսյանի տղան է:
Մանրամասները՝ այստեղ։