Գերմանիայի կանցլերին գաղտնալսել են նաև ՌԴ–ը, Չինաստանը և Հյս.Կորեան

19:50 • 24.11.13

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցները գաղտնալսել են ոչ միայն ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայությունը, այլ նաև Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունները: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Focus-ին:


Նման եզրահանգման եկել են Գերմանիայի հատուկ ծառայությունները՝ կանցլերի հեռախոսը ստուգելուց հետո: Ըստ մասնագետների, Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսել են, ռուսները, չինացիները, կորեացիները և բրիտանացիները:


Մասնագետները նաև նշում են, որ գաղտնալսում հնարավոր է, քանի որ հեռախոսը զինված չի եղել կրիպտոգրաֆիական պաշտպանության միջոցներով: