Իսպանացի ցլամարտիկը տուգանվել է կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար
Խոսե Անտոնիո Ռիվերա անունով իսպանացի մի ցլամարտիկ դատապարտվել է կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար, ինչի համար տուգանվել է 600 եվրոյով: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Antena3-ին:
Իսպանական Կադիսա քաղաքի շրջակա միջավայրի պահպանության բաժինը նման վճիռ կայացրել է վկաների ցուցմունքների հիման վրա կատարած վերլուծության արդյունքում:
Նրանք հայտարարել են, որ փետրվարին ձիու դեմքին, որը պատկանում է ձիավարժության ակումբին, որտեղ աշխատում է Ռիվերան, հայտնաբերվել են խորը արյունահոսող վերքեր:
Ցլամարտիկը ընդունել է բոլոր մեղադրանքները և համաձայնել է վճարել տուգանքը: Ըստ կենդանիների իրավունքների պաշտպանների՝ սա առաջին դեպքն է, երբ ցլամարտիկը մեղադրվում է կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար:










