Amazon-ի գերմանացի աշխատակիցները սպառնացել են տապալել սուրբծննդյան նվերների առաքումը
Amazon ինտերնետ-խանութի երկու գերմանական մասնաճյուղերի աշխատակիցները հայտարարել են գործադուլ անելու մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Stuttgarter Nachtrichten-ին:
Թերթի տեղեկություններով՝ ի նշան բողոքի իրենց պարտականությունները դադարեցնել են պատրաստվում Բադ Հերսֆելդում և Պֆորցհայմում գտնվող Amazon-ի լոգիստիկ կենտրոնների աշխատակիցները: Ընկերության աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում:
«Դեռևս նախատեսվում է, որ գործադուլը կշարունակվի մեկ օր, բայց մենք պատրաստ ենք շարունակել այն: Մենք պահանջում ենք վերանայել պայմանագրերի պայմանները, որոնք ստորագրում են Amazon-ի գերմանացի աշխատակիցները, և բարձրացնել աշխատավարձերը»,- հայտարարել է արհմիության ներկայացուցիչ Հայներ Ռեյմանը՝ ընդգծելով, որ աշխատակիցների պահանջները չկատարելու դեպքում, հազարավոր գերմանացիներ կարող են չհասցնել Սուրբ Ծննդյան տոնին ստանալ կայքում իրենց պատվիրած նվերները:
Amazon-ի ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունում մտադիր չեն զիջումների գնալ արհմիությունների նկատմամբ և վերանայել աշխատանքային պայմանագրերը:










