Բանգկոկում արտակարգ իրավիճակ է մտցվել

20:15 • 25.11.13

Թայլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը հաստատել է երկրի մայրաքաղաք Բանգկոկում արտակարգ իրավիճակի մասին օրենքը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


Այս որոշումը վարչապետի կողմից ընդունվել էր խոշոր հակակառավարական ցույցերի հետևանքով: Ցուցարարները, ովքեր պահանջում են կառավարության հրաժարականը, գրավել են Արտաքին գործերի, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև՝ հասարակայնության հետ կապերի վարչության շենքերը:


Ավելի վաղ Չինավատը հայտարարել էր, որ Թայլանդի իշխանությունները մտադիր չեն ցրել ցուցարարներին, թեև նախարարությունների վրա հարձակումներն սպառնում են երկրի կայունությանը: