Բելգիայում վանդալները թուրքական մզկիթներ են պղծել
Բելգիայում վանդալները պղծել են 3 թուրքական մզկիթ, որոնք գտնվում են Գենկ քաղաքում, գրում է rosbalt.ru-ն։
Հանցագործները մզկիթների պատերին սվաստիկա և խոզի գլուխներ են նկարել, ինչպես նաև գրել են ռասիստական կարգախոսներ։ Հարևան տների վրա տեղադրված տեսախցիկների օգնությամբ ոստիկանները պարզել և ձերբակալել են 2 կասկածյալի։
Բելգիայի մուսուլմանների գործադիր կոմիտեն խստորեն դատապարտել է «ռասիզմի, իսլամաֆոբիայի և վանդալիզմի ակտերը»՝ կոչ անելով մուսուլման բնակչությանը չենթարկվել սադրանքներին և իրենց բողոքն արտահայտել խաղաղ միջոցներով, նշում են տեղական ԶԼՄ-ները։










