Բեռլուսկոնին խնդրել է Իտալիայի նախագահին հասկանալ և ներել իրեն

10:13 • 25.11.13

Հասկանալ և ներել՝ նման կոչով է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դիմել երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին, գրում է segodnya.ua-ն։

 

Քաղաքական գործիչը համաներում է խնդրել և հույս ունի դրական պատասխան ստանալ մինչև չորեքշաբթի։ Բանն այն է, որ 3 օր անց Իտալիայի խորհրդարանում կքննարկվի նախկին վարչապետին սենատորական լիազորություններից զրկելու հարցը։

 

Հիշեցնենք, որ Միլանի դատարանը Բեռլուսկոնիին մեղավոր է ճանաչել ֆինանսական խարդախությունների համար։