Բրյուսելը նախկինի պես չի պատրաստվում եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ

10:22 • 25.11.13

Եվրամիությունից պարզաբանել են, որ Բրյուսելը նախկինի պես չի պատրաստվում եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, գրում է interfax.ru-ն:

 

«1+1» հեռուստաալիքին Եվրոպական միության ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի տված հարցազրույցը ճիշտ չի թարգմանվել: Իրականում Ստանոն հաստատել է ԵՄ-ի նախկինում բարձրաձայնած դիրքորոշումն այն մասին, որ Բրյուսելը կքննարկի Ուկրաինայի հետ կապված ցանկացած խնդիր և անհրաժեշտության դեպքում, փոխհամաձայնության հիման վրա կհրավիրվի երրորդ՝ հարևան երկիրը:

 

Այս պարզաբանումը հաջորդել է ԶԼՄ-ներով ավելի վաղ տարածված տեղեկությանն այն մասին, թե Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի հետ համաձայնագիրը։

 

««1+1» հեռուստաալիքին տված կարճ հարցազրույցը սխալ է թարգմանվել: Իրականում ես կրկնել եմ մեր դիրքորոշումը, որն ավելի վաղ արտահայտել է Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը և հանձնակատար Ֆյուլեն այն մասին, որ եթե Ուկրաինայի մոտ մտահոգություն կա, որ Ասոցացման համաձայնագիրը կարող է ազդեցություն թողնել երրորդ երկրի վրա, մենք պատրաստ ենք դա քննարկել ուկրաինական կողմի հետ, և հետո, եթե դա անհրաժեշտ է, բարձրացնել այդ հարցը երրորդ կողմի հետ: Այդպիսով՝ դա եռակողմ խորհրդակցություն չէ»,- պարզաբանել է ԵՄ ներկայացուցիչը: