Բուլղարիան 117 տարուց կարող է մնալ առանց էթնիկ բուլղարացիների

14:12 • 25.11.13

Վերջին էթնիկ բուլղարացին կարող է լքել Բուլղարիան արդեն 2130 թվականին, եթե պահպանվի պետության բնակչության զանգվածային արտագաղթի ներկայիս միտումը, գրում է ИТАР-ТАСС-ը: Իրադարձությունների նման զարգացումների պատճառը նաև երկրում ժողովրդագրական վիճակն է:

 

Նման կանխատեսում է տարածել Ռուսե քաղաքի ժողովրդագրական քաղաքականության կենտրոնը:

 

«117 տարի անց վերջին բուլղարացին կարող է ֆիզիկապես անհետանալ, կամ լքել երկիրը, եթե իշխանությունները միջոցներ չձեռնարկեն բնակչության կենսամակարդակի բարձրացման և ծնելիության խթանման ուղղությամբ»,- կարծում է պրոֆեսոր Պետար Իվանովը:

 

Վիճակագրության համաձայն՝ վերջին 23 տարիների ընթացքում երկիրը լքել է մոտ 3 միլիոն բուլղարացի:

 

Պաշտոնական տվյալներով՝ Բուլղարիայի բնակչությունը 7,3 միլիոն է, ոչ պաշտոնական տվյալներով՝ 6,9 միլիոն: