Խոշոր վթար Երևանում. իրար են բախվել Toyota Camry-ն և BMW X5-ը (լուսանկարներ)

09:29 • 25.11.13

Երևանում այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 01.00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը: 

 

Հերացի փողոցից դեպի ոստիկանության վարչական շենքի մոտ գտնվող թունելում կեսգիշերից հետո բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Տ. Մարկոսյանի վարած BMW X5 մակնիշի 11 DD 110 համարանիշի և 54-ամյա Է. Մադաթյանի վարած Toyota Camry մակնիշի 40 PP 101 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: