Էդինբուրգում բարեգործական մերկապար են կազմակերպել
Էդինբուրգյան մերկապարային ակումբը բարեգործական երեկո է անկացրել, որի ժամանակ հավաքած գումարները փոխանցվել են մի հիվանդ մարդու: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Edinburgh Evening News-ին:
Ըստ կազմակերպիչների՝ բարեգործական երեկոն ոչ միայն պետք է օգներ միջոցներ հավաքել, այլ նաև՝ հանդիսատեսներին պետք է ազատեր մեղքի զգացումից, որը նրանք կարող են զգալ մերկապար նայելու ժամանակ: Ակումբի ներկայացուցիչները հայտարարել են, որ բարի նպատակը միջոցառումն անվնաս է դարձնում:
Հաճախորդները կարող էին այցելել ակումբ 14:00-ից մինչև 19:00 ընկած հատվածը՝ դիտելու բարեգործական պարեր՝ վճարելով 5 ֆունտ ստերլինգ:










