Եգիպտոսի ոստիկանությունն ուսանողներին ցրել է արցունքաբեր գազով
Եգիպտական ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ուսանողներին ցրելու համար: Ըստ РосБалт-ի, վերջիններս բողոքի ցույց էին կազմակերպել «Ցույցեր անցկացնելու մասին» նոր օրենքի դեմ:
Ցույցերի անցկացումը սահմանափակող օրենքը նախօրեին ստորագրել էր երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը: Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ նոր օրենքով նախատեսվում է, որ ցույցեր հնարավոր կլինի կազմակերպել միայն Եգիպտոսի ՆԳՆ-ին տեղյակ պահելուց հետո: Օրենքը խախտողների համար նախատեսվում են գումարային տուգանքներ:
Նոր օրենքի դեմ ցույցերը կազմակերպել են Կահիրեի «Ալ-Ազհար» իսլամական համալսարանի ուսանողները: Ցույցին միացել են նաև Ասյուտ նահանգի համալսարանում սովորողները:










