Ուկրաինայի կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազով

13:07 • 25.11.13

Ուկրաինայի կառավարության շենքի մոտ հավաքված եվրաինտեգրման աջակիցներին ոստիկանները ցրել են մահակներով և արցունքաբեր գազով, գրում է gazeta.ru-ն:

 

«ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն եկել է կառավարության շենքի մոտ ցուցարարների առջև ելույթ ունենալու համար:

«Մենք շարունակելու ենք ակցիաները՝ մինչև ԵՄ-ի հետ չստորագրվի Ասոցացման համաձայնագիրը: Մենք պահանջում ենք կառավարության հրաժարականը, ինչպես նաև չեղյալ հայտարարել եվրաինտեգրման կասեցման մասին որոշումը»,- ասել է Կլիչկոն:

 

Ուկրաինայի կառավարության շենքը գրոհելու փորձերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
 

Օդեսայում «եվրոմայդանի» երեք մասնակից է ձերբակալվել:

Ցույցերի մասնակիցները մտադիր չեն հանձնվել, սոցիալական ցանցերում ակտիվ տարածվում է Դյուկի արձանի մոտ մարդկանց հավաքի մասին տեղեկությունը: