Գուգարքում հրդեհի հետևանքով 6 ընտանիք անօթևան է մնացել (տեսանյութ)
Լոռու մարզի Գուգարք համայնքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 6 ընտանիք մնացել է անօթևան. 14 երեխա և 16 մեծահասակ մնացել են առանց սննդի և հագուստի: Այս մասին հաղորդում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:
Ըստ հեռուստաընկերության՝ հրդեհից հետո առաջին գիշերը բնակիչներին ապաստան են տվել հարազատները: Բնակիչների խոսքով՝ հրդեհը բռնկվել է վառարանի պատճառով, կրակն արագ է տարածվել, քանի որ շենքը փայտաշեն է եղել:
Հրդեհի պատճառով անօթևան մնացածների հարցով հատուկ խորհրդակցություն է անցկացվել Լոռու մարզպետարանում: Որոշվել է առաջիկա երեք ամիսների համար բնակարաններ վարձել տուժած ընտանիքների կացարանների հարցը ժամանակավոր լուծելու համար:
Տունը կորցրած 6 ընտանիքներն էլ սոցիալապես անապահով են:










