Ֆրանսիան պատրաստ է օգնել Իրաքին ահաբեկչության դեմ պայքարի գործում
Ֆրանսիան պատրաստ է օգնել Իրաքին ահաբեկչության դեմ պայքարի գործում և զենք մատակարարել նրան: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին Բաղդադում հայտարարել է Իրաքում Ֆրանսիայի դեսպան Դենի Գոյեն:
Դեսպանը նշել է, որ Ֆրանսիան Իրաքին կօգնի հատուկ սարքավորումներով, կադրերի վերապատրաստմամբ, հեռախուզական տեղեկությունների հավաքագրմամբ և վիրավորներին խնամելով:
Իրաքը դիմել էր միջազգային հարությանը ահաբեկչության դեմ պայքարում օգնություն տրամադրելու խնդրանքով: Բացի Փարիզից՝ այս դիմումին արձագանքել է նաև Անկարան:










