Գյուլնարա Կարիմովային առաջարկել են ապաստան ստանալ Ղազախստանում
Ուզբեկստանի նախագահի դստերը՝ Գյուլնարա Կարիմովային, առաջարկել են քաղաքական ապաստան ստանալ Ղազախստանում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Ղազախստանի մուսուլմանների միության մամուլի հաղորդագրությանը:
Միության նախագահ Մուրատ Թելիբեկովը դիմել է Ղազախստանի պետքարտուղար Մարատ Տաժինին և երկրի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովին՝ խնդրելով Կարիմովային առաջարկել ընդունել Ղազախստանի քաղաքացիություն: Դա, ինչպես հայտնել են միությունից, կարող է դառնալ Ղազախստանի արտաքին քաղաքականության ռազմավարության նոր սկիզբը:
Հասարակական կազմակերպությունից նշել են, որ Ղազախստանը կարող է նպաստել Կենտրոնական Ասիայի տարածքում ժողովրդավարության տարածմանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին Գյուլնարա Կարիմովայի՝ Ուզբեկստանից հեռանալու մտադրության մասին, սակայն նա ինքն այդ մասին պաշտոնապես չի հայտարարել: Պատճառն իրավապահ մարմինների գործողություններն են Կարիմովայի ղեկավարության ներքո գտնվող ընկերություններում, որոնց աշխատակիցներն արդեն փախել են երկրից:










