Իրանը հաստատել է, որ ԱՄՆ-ն ապասառեցրել է 8 մլրդ դոլարի ակտիվները

16:58 • 25.11.13

Իրանը հաստատել է, որ ԱՄՆ-ն ապասառեցրել է իր ակտիվներից 8 մլրդ դոլարը, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ IRNA գործակալությանը հղումով։

 

Համապատասխան հայտարարությունն արել է Իրանի կառավարության մամուլի խոսնակ Մուհամմադ Բաքեր Նոուբախթը։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ապասառեցրել է Իրանի ակտիվներից 8 մլրդ դոլարը։
 

Դա հնարավոր է դարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամների ու Գերմանիայի և Իրանի միջև համաձայնության ձեռքբերումից հետո։