Ռուս իրավապահները դարձյալ անօրինական ներգաղթյալներ են փնտրում «Մոսկվա» առևտրի կենտրոնում

11:40 • 25.11.13

Մոսկվայի ոստիկանությունն այսօր առավոտյան սկսել է նոր ստուգումներ իրականացնել «Մոսկվա» առևտրի կենտրոնում՝ անօրինական ներգաղթյալներ հայտնաբերելու ուղղությամբ, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Ստուգայցն ուղղված է անօրինական զենքեր, թմրանյութ կամ այլ խախտումներ բացահայտելուն։


Ոստիկանությունը շրջափակել է առևտրի կենտրոնի բոլոր մուտքերն ու ելքերն ու ստուգում է տարածքում գտնվող քաղաքացիներին։

 

Որոշ երիտասարդներ փորձել են փախուստի դիմել առևտրի կենտրոնի տարածքից՝ մագլցելով պարսպի վրայով, սակայն ոստիկանները բռնել են նրանց։

 

Նաև հաղորդվում է, որ առևտրի կենտրոնի տարբեր կետերի աշխատակիցներ սկսել են դադարեցնել առևտուրը՝ ոստիկանական գործողություններից հետո։ Իրավապահներն առևտրին չեն խոչընդոտում, սակայն փոքրաթիվ վաճառողներ են աշխատում առաջվա ռեժիմով։

 

Սա արդեն առաջին ստուգայցը չէ առևտրի կենտրոնում։ Անցյալ շաբաթ ևս նման ստուգայց է տեղի ունեցել, ինչի հետևանքով հայտնաբերվել է ավելի քան 100 անօրինական ներգաղթյալ՝ Չինաստանից, Վիետնամից, Տաջիկստանից, Ուզբեկստանից,Ադրբեջանից և Աֆղանստանից։