Օբաման և աստղերը` 2013-ի անհաջողակների ցուցակում. GQ-ի վարկանիշը

12:11 • 25.11.13

GQ տղամարդկանց ամսագրի ամերիկյան հրատարակությունը հրապարակել է 2013-ի նվազ ազդեցիկ մարդկանց ցուցակը, որում տեղ են գտել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և էպատաժային երգչուհի Մայլի Սայրուսը, գրում է russian.rt.com-ը։

 

Եթե աստղերն այս ցուցակում են հայտնվել հիասթափեցնելու, ապա Օբաման՝ խոստումներ տալու և դրանք չկատարելու համար. նա 17-րդ հորիզոնականում է: Օբաման, մասնավորապես, մեղադրվում է առողջապահական անհաջող բարեփոխման, ներգաղթյալների հարցում իր քաղաքականության և միջազգային ասպարեզում դիրքերը պահել չկարողանալու համար:

 

Ցուցակը գլխավորել է NBA-ի նախկին աստղ 52-ամյա Դենիս Ռոդմանը, որն այս տարի աչքի է ընկել Հյուսիսային Կորեա մի քանի այցերով և Կիմ Չեն Ընի հետ հանդիպելով:

 

Ցուցակը համալրել են նաև երգիչներ Ջասթին Բիբերն ու Լեդի Գագան, Հռոմի նախկին պապ Բենեդիկտոսը:

 

Անցած տարի ցուցակը գլխավորել էր ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին: