Պուտինի անձնական կյանք չի կարելի ներխուժել. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար

12:51 • 25.11.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համար ընտանիքն անձնական տարածք է, որտեղ ոչ ոք չպետք է ներխուժի։ Այս մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը The New Times ամսագրի կայքում հրապարակված հարցազրույցում, հաղորդում է ria.ru-ն:

 

Պատասխանելով նախագահի ընտանիքի փակ լինելու մասին հարցին՝ Պեսկովը հաստատել է, որ նրա անձնական կյանքն ավելի փակ է, սակայն ընդհանուր առմամբ, նրա ընտանիքի մասին գիտեն բոլորը:

«Ընդհանուր առմամբ, բոլորը գիտեն, թե ինչ ընտանիք ունի նա, բոլորը գիտեն, որ նա բաժանվել է Լյուդմիլա Ալեքսանդրովնայից»,- ասել է նա:

 

Մամուլի քարտուղարի կարծիքով՝ ընտանիքի մասին պատմում են այն քաղաքական գործիչները, որոնց դեռ ընտրողները չեն ընտրել:


«Իսկ Պուտինը լավ հայտնի է իր ընտրողին և նրանց, ովքեր քվեարկում են նրա օգտին, արդեն պետք չէ ոչինչ պատմել նրա մասին: Եվ նա համոզված է, որ յուրաքանչյուր մարդ՝ անկախ նրանից, թե ինչով է զբաղվում, պետք է ունենա իր անձնական տարածությունը, որտեղ ոչ ոք չի կարող ներխուժել: Նրա համար այդպիսի տարածությունն ընտանիքն է»,- ասել է Պեսկովը: