Ուկրաինայի եվրաինտեգրման աջակիցները պիկետ են պատրաստում կառավարության շենքի առջև
Հարյուրավոր ուկրաինացիներ, որոնք բողոքում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պատրաստությունները կասեցնելու մասին երկրի կառավարության որոշման դեմ, շարունակում են մնալ Կիևի կենտրոնում՝ Անկախության մայդանում և Եվրոպական հրապարակում, գրում է ria.ru-ն:
Նախօրեին բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում և մարզերում:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այժմ Անկախության մայդանում հավաքվել է մոտ 1.000 մարդ, որոնց շրջապատել է «Բերկուտը» (հատուկ նշանակության ջոկատ): Եվրոպական հրապարակի հանրահավաքի կազմակերպիչները՝ ընդդիմության ներկայացուցիչները, նախօրեին հայտարարել էին, որ ակցիան անժամկետ է:
Ընդդիմությունը պատրաստվում է Ուկրաինայի կառավարության շենքի մոտ նստացույց անել։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ մայրաքաղաքի կենտրոնի նշված վայրերում խաղաղ հավաքներ անցկացնելու դիմումներ նոյեմբերի 25-ի համար չեն ստացել:










