ԱՄՆ-ում բարի տերը գնդակահարել է հաճախորդին` սխալ տեղում ծխելու համար

10:58 • 25.11.13

ԱՄՆ-ում բարի տերը գնդակահարել է իր հաճախորդին ոչ պատշաճ հատվածում ծխելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա նկատողություն է արել հաճախորդին ծխելու համար, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:

 

Պարզվում է` զոհը քանթրի երգիչ Ուեյն Միլսն է: Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում: Դրանից հետո բարի տերը զանգահարել է ոստիկանություն և հայտնել սպանության մասին:

 

Քրիս Ֆերել անունով ներկայացած բարի տերը չի ձերբակալվել, քանի որ իրավապահներին հայտնել է, որ գործել է ինքնապաշտպանության նկատառումով: Նա կրակել է 44-ամյա Միլսին ծեծկռտուքի ընթացքում, ինչից հետո վերջինս մահացել է հիվանդանոցում:

 

Pit and Barrel անվանումով բարը գտնվում է Նեշվիլի կենտրոնում, բարի տերը զենք կրելու արտոնագիր է ունեցել: