Դեռ չի որոշվել «ժնև-2»-ին Իրանի մասնակցության հարցը
ԱՄՆ-ն, Ռուսաստանը և ՄԱԿ-ը եռակողմ բանակցությունների արդյունքում չեն որոշել սիրիական հարցի կարգավորման «Ժնև-2» խաղաղ կոնֆերանսին Իրանի մասնակցության հարցը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը:
Այսպիսով՝ հարցը դեռևս բաց է մնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական հարցի կարգավորման վերաբերյալ «Ժնև-2» կոնֆերանսը կկայանա 2014 թվականի հունվարի 22-ին:










