Բրիտանիայի խորհրդարանում թմրանյութերի մասին կայքերի սիրահարների են գտել

12:55 • 25.11.13

Բրիտանիայի խորհրդարանում թմրանյութերի մասին տեղեկություններ պարունակող արգելված կայքերի սիրահարների են գտել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Huffington Post-ին:


Հունվարից խորհրդարանի ցանցի միջոցով դիտվել է նման կայքերի 484 էջ:

 

Համայնքների պալատը պաշտոնապես հաստատել է այդ տվյալները՝ հաղորդելով, որ այդպիսի կայքերում ներկայացված տեղեկությունը հասանելի է ցանկացած պալատի ներկայացուցիչների։

 

Կայքերի մասին տեղեկությունը, որոնցով հետաքրքրվում են Լորդերի և Համայնքների պալատների ներկայացուցիչները, հայտնվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել խորհրդարանի ցանցով պոռնոկայքերի մուտք ստանալու 300 հազարից ավելի փորձերի մասին:

 

JustASC-ից կիբերանվտանգության մասնագետ Ջեյ Էբոթը կարծում է, որ պատգամավորները կարող են լուրջ պատճառներ ունենալ այդ կայքեր այցելելու համար: