Ոստիկանությունում ծեծել և խոշտանգել են քաղաքացուն. ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել

16:41 • 25.11.13

2011 թվականի մարտի 23-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ՀՀ քաղաքացիներ Ա.Ս-ին և Ա. Ղ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ ծեծի և խոշտանգումների միջոցով ստիպել են խոստովանել գողության կատարումը:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Ա.Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով:


Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայության կայքը: 

 

Կատարվում է նախաքննություն: