ԱՄՆ-ում փոթորկից 13 մարդ է զոհվել
ԱՄՆ-ի Արևմուտքում փոթորկից 13 մարդ է զոհ գնացել, ահազանգում է NBC News-ը: Ավելի վաղ ամերիկյան մամուլում զոհերի թիվը 8-ն էր նշվում:
Փոթորիկը պատուհասել է հիմնականում Կալիֆոռնիա նահանգը: Տուժել են, սակայն, նաև Արիզոնա և Նյու Մեքսիկո նահանգները: Քամու ուժգնությունը համարյա 90 կմ/ժ է կազմել:
Կալիֆոռնիայի որոշ շրջաններում նաև ջրհեղեղ է:
CNN-ն արձանագրել է, որ վատ եղանակային պայմաններ են ԱՄՆ-ի գրեթե ամբողջ տարածքում:










