Ավստրիացին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ մոտ 6 րոպե այրվելով (լուսանկարներ)
Ավստրիացի կասկադյոր Ջո Տվեդտլինգը համաշխարհային ռեկորդ է սահմանել ՝ 5 րոպե 41 վայրկյան շարունակ այրվելով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 33-ամյա տղամարդն այդ վիճակով քայլել է Զալցբուրգի փողոցներով այնքան ժամանակ, քանի դեռ շոգը չի դարձել անտանելի։

Կասկադյորը պատմել է, որ իրեն «հրկիզել է» կինը՝ Ջուլյան, ով նաև ամուսնու համար համապատասխան, չհրկիզվող հագուստ է գնել, որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա։

Թեպետ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները չեն ողջունում կյանքի համար վտանգավոր ռեկորդների սահմանումը, սակայն իրավունք չունեն չարձանագրել կատարվածը։

Նմանատիպ նախկին ռեկորդը սահմանել է ամերիկացի Ջեյսոն Դումենիգոն, ով այրվել է 5 րոպե 25 վայրկյան։














