«Ժնև-2»-ը կկայանա հունվարի 22-ին

16:19 • 25.11.13

Սիրիայի հարցով «Ժնև - 2» խաղաղ համաժողովը կկայանա 2014թ.-ի հունվարի 22-ին։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին՝ Twitter-ի իր միկրոբլոգում։

 

Այսօր ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիվանագետները ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի ներկայացուցիչների հետ համատեղ Ժնևում քննարկում էին Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված «Ժնև-2» համաժողովի իրականացման աշխատանքները։

 

Սա արդեն այս տարվա ընթացքում 4-րդ հանդիպումն էր։ Ռուսական կողմը ներկայացրել են Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և մեկ այլ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, իսկ ամերիկյան կողմը՝ քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը։ Քննարկմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին։