Թայլանդում ցուցարարները գրոհել են երկրի Արտաքին գործերի նախարարության շենքը
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում հակակառավարական ավելի քան 1.000 ցուցարարներ ներխուժել են երկրի Արտաքին գործերի նախարարության տարածք: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Ցուցարարները կոտրել են ԱԳՆ շենքի գլխավոր դարպասները, ինչից հետո նախարարության տարածք են ներխուժել մարդատար մեկ մեքենա և մի քանի բեռնատարներ:
Ցուցարարները բեռնատարները ցանկանում էին օգտագործել որպես բեմահարթակ: Ցուցարարների առաջնորդը հայտարարել է, որ իրենք գիշերը կմնան նախարարության շենքի մոտ:










