Ուկրաինայում կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան հասարակություն. Յանուկովիչ

21:55 • 25.11.13

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկրում եվրոպական ստանդարտներով հասարակության զարգացմանն այլընտրանք չկա, և վստահեցրել, որ հետևողական քաղաքականություն է իրականացվում այս ուղղությամբ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:


Նա նշել է, որ ոչ ոք չի գողանա հավասար հնարավորություններով, եվրոպական Ուկրաինայի մասին երազանքները և երկիրը չի շեղի ճիշտ ճանապարհից, որը տանում է դեպի ուկրաինական երազանքը:


Յանուկովիչը նաև հայտարարել է, որ երբեմն դիմում է դժվար որոշումների, սակայն երբեք չի գործի ի վնաս Ուկրաինայի և նրա ժողովրդի: