Վերաքննիչ դատարանը Վարդան Սեդրակյանի նկատմամբ կայացրած դատավճիռը թողել է անփոփոխ

18:53 • 25.11.13

Վերաքննիչ դատարանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատավճիռը թողել է անփոփոխ: Այս մասին տեղեկացնում է Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:



Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտել էր 14 տարվա ազատազրկման` «Ազգային ինքնորոշում կուսակցության» առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու համար։