Սպասվում է փոփոխական եղանակ. առաջիկա օրերի տեսություն
Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-29-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ին ցերեկը կբարձրանա 1-2, արևելյան շրջաններում` 2-3 աստիճանով, 29-ին կնվազի 2-3 աստիճանով:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Երևանում նոյեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 27-29-ին սպասվում են տեղումներ:











