Ամերիկացիները սպառնացել են հեռանալ Աֆղանստանից, եթե համաձայնագիր ձեռք չբերվի
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները կհեռանան Աֆղանստանից, եթե առաջիկայում այդ երկու երկրները չկարողանան երկկողմ համաձայնագրի հասնել, որով պետք է մանրամասնվի ամերիկյան բանակի կեցությունն Աֆղանստանի տարածքում:
«Ռոսիյսկայա գազետա»-ն փոխանցում է, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ զրույցում Ռայսը նշել է, թե «անորոշություն կա, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին 2014-ից հետո էլ Աֆղանստանում մնալու համար»: Իր կողմից Քարզայը համաձայնագրի ստորագրման համար մի շարք նախապայմաններ է առաջադրել: Դրանցից մեկն այն է, որ ամերիկացի զինվորներին արգելվի մտնել հասարակ քաղաքացիների տներ: Ինչպես նաև այն, որ երկիր վերադառնան Գուանտանամոյի բանտում պահվող աֆղանստանցիները:
ԱՄՆ-ն նախատեսում է 2014-ից հետո հիմնականում հեռանալ Աֆղանստանից: Իսկ դրանից հետո մնացող ամերիկացի զինվորականների թիվը խնդրո առարկա համաձայնագրով չի հստակեցվել. ենթադրվում է, որ այդ թիվը կկազմի 5-10 հազար:










