Հայտնի է դարձել «Ռուսաստանի գեղեցկուհի-2013» մրցույթի հաղթողը (լուսանկարներ)
Երեկ կայացել է «Ռուսաստանի գեղեցկուհի - 2013» մրցույթի եզրափակիչ փուլը, որի շրջանակներում հայտնի է դարձել հաղթողը՝ Վլադիմիր քաղաքի 24-ամյա բնակչուհի Անաստասյա Տրուսովան։ Նա մասնագիտությամբ հեռուստահաղորդավարուհի է և սովորում է Մոսկվայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտում։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, Տրուսովային հաղթանակի կապակցությամբ շնորհվել է արծաթից ու ոսկուց պատրաստված, ինչպես նաև կիսաթանկարժեք քարերով զարդարված թագ։
Համառուսաստանյան գեղեցկուհին իր հաղթանակը նվիրել է տատիկին ու պապիկին, ովքեր, ըստ նրա, սերմանել են իր մեջ այն արժեքներն ու հատկությունները, որոնք օգնում են առաջ շարժվել կյանքում՝ դառնալով ավելի լավ մարդ։
Գեղեցկության մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրել է Իննա Բաբինովիչը, իսկ 3-րդը՝ Մարտա Գեորգիևան։













