Անգոլայում արգելվել է իսլամն ու փակվել են բոլոր մզկիթները
Անգոլայի իշխանություններն իսլամը հռչակել են արգելված կրոն ու հրամայել փակել երկրի բոլոր մզկիթները, հայտնում է Daily Mail-ը։
Աֆրիկյան պետության մշակույթի նախարարն իսլամը բնութագրել է որպես «աղանդ»։ Պաշտոնյայի խոսքով՝ Անգոլայի բնակչության մեծ մասը քրիստոնյա է, իսկ իսլամը հակասում է քրիստոնեական ավանդույթներին ու մշակույթին։
International Business Times-ն իր հերթին տեղեկացնում է, որ Անգոլայում մզկիթները ոչ միայն փակվել են, այլև սկսել են ոչնչացվել։
Երկրի նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշն այս կապակցությամբ ասել է, որ «սա իրենց երկրում իսլամական ազդեցության վերջը կդնի»։
Ըստ Daily Mail-ի տեղեկությունների, բացի իսլամից, Անգոլայի իշխանություններն արգելել են ևս 194 «աղանդ»։ Այս երկրում մուսուլմանների ու քրիստոնյաների միջև բախումները հաճախակի բնույթ են կրում։










