ԱՄՆ-ի Կոնգրեսի մոտ տեղադրվել է ամանորյա տոնածառը
Սուրբ Ծննդյան և ամանորյա տոների շունչն արդեն զգացվում է Վաշինգտոնում. Կոնգրեսի արևմտյան մարգագետնին տեղադրվել է 27 մետրանոց տոնածառը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Վերամբարձ կռունկով բարձրացնելու ժամանակ անտառային գեղեցկուհին քիչ էր մնում կոտրվեր, քանի որ դրա ստորին հատվածը խրվել-մնացել էր սարքի մեջ։
Տոնածառը նախատեսվում է զարդարել Վաշինգտոնի բնակիչների ձեռքով պատրաստված 5 հազար զարդարանքներով։
Դրա լույսերը հանդիսավոր կերպով կվառվեն դեկտեմբերի 3-ին։
ԱՄՆ-ի Կոնգրեսի մոտ տոնածառ տեղադրելու ավանդույթը ձևավորվել է 1964թ.։










