DJ Վակցինան և մյուս աստղերը հրավիրում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի անվճար թեստավորման

11:37 • 26.11.13

Լուսանկարը՝ DJ Վակցինայի Facebook-ի էջի

 

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին, Հայաստանում նախատեսվում է երկու մեծ միջոցառում՝ «Իրական աշխարհ» ՀԿ-ի և DJ Վակցինայի նախաձեռնությամբ։ Tert.am-ի հետ զրույցում DJ Վակցինան նշեց, որ միջոցառման առաջին մասը կիրականցվի Հյուսիսային պողոտայում, որը կսկսի ժամը 14։00-ին և կտևի մինչև ժամը 18։00-ը։ Երկրորդ մասը «No AIDS» ծրագիրը կլինի ակումբային տարբերակով։


«Հյուսիսային պողոտայում կլինի թեստավորման անվճար ակցիա, այսինքն՝ բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան իմանալ, թե իրենք ՄԻԱՎ վարակակիր են,թե ոչ, կարող են գալ և անվճար ստուգվել, որովհետև Հայաստանում այս հարցում խնդիր կա, մարդիկ տեղյակ չեն իրենց կարգավիճակի մասին, կարող են երկար տարիներով հետազոտված չլինեն, և ոչ մի գանգատ չունենան, բայց իրականում վարակակիր լինեն»,- նշեց նա։


DJ Վակցինան նշեց, որ միջոցառմանը ներկա կլինեն նաև DJ Սերժոն և Արամ MP3-ին, ովքեր երիտասարդներին կոչ կանեն ակտիվ մասնակցել կազմակերպված ակցիային։


«Դրանից հետո ակումբային տարբերակով «No AIDS» ծրագիրն է լինելու, մասնակցելու են շուրջ 20 աստղեր, ովքեր անցած տարի լուսանկարվեցին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում կազմակերպված օնլայն ցուցահանդեսին, այնտեղ խոսվելու է ՁԻԱՀ-ի խնդրի մասին ավելի անմիջական»,- նշեց DJ Վակցինան։