Ֆրանսիայի սենատը չի հաստատել «հարստության հարկը»
Ֆրանսիայի սենատը չի հաստատել գերշահույթների համար 75% հարկերի ներմուծման մասին օրինագիծը, գրում է pravda.ru-ն։
Սենատորներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ հարկի ներմուծումը կարագացնի ուղեղների և կապիտալների արտահոսքը երկրից։
Օրենքը պետք է վերաբերեր ցանկացած ընկերության, որը վճարում է ավելի քան 1 մլն եվրո աշխատավարձ։ Առավելապես այն կվերաբերեր ֆուտբոլիստներին և դերասաններին։
Քանի որ Սենատը մերժել է այդ հարկը, ապա օրինագիծը կքննարկվի խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում։










