Կիևի վարչակազմը տաքացուցիչներ է խոստացել եվրաինտեգրման աջակիցների ակցիայի մասնակիցներին
Ուկրաինայի մայրաքաղաքի Եվրոպական հրապարակում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պահանջով ակցիայի մոտ 300 մասնակից է մնում: Նրանք այսօր պատրաստվում են հերթական անգամ մոտենալ կառավարության շենքին՝ պահանջելով ստորագրել փաստաթուղթը, որի պատրաստություններն օրեր առաջ կասեցրել էր կառավարությունը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Ցուցարարները սոցիալական ցանցերի միջոցով խնդրում են իրենց օգնություն ցուցաբերել՝ բերել թեյ և բուտերբրոդներ, տաք հագուստ:
Միևնույն ժամանակ, Կիևի քաղաքային իշխանությունները մտահոգվել են ընդդիմության հանրահավաքի մասնակիցների առողջությամբ: Երեքշաբթի Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պոպովը խոստացել է Անկախության հրապարակում տաքացուցիչներ տեղադրել: Նրա խոսքով՝ արդեն այսօր այնտեղ կհայտնվի երկրի արտակարգ իրավիճակների նախարարության վրանը:










