Եվրաինտեգրման աջակիցները նոր ակցիաներ են պատրաստում Կիևում
Եվրոպական ինտեգրման աջակիցները երեքշաբթի առավոտյան կրկին կհավաքվեն Ուկրաինայի կառավարության շենքի մոտ, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով երկրի ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցությանը, որը մասնակցում է հանրահավաքների կազմակերպմանը:
«Նոյեմբերի 26-ին՝ առավոտյան 09:00-ին, կշարունակվի կառավարության շենքի առջև պիկետը՝ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պահանջով»,- հաղորդվում է հայտարարության մեջ:
Երեկոյան ժամը 18:00-ին Կիևի կենտրոնում գտնվող Եվրոպական հրապարակում տեղի կունենա հանրահավաք և համերգ: Երեկոյան ցուցարարների են սպասում նաև Կիևի Անկախության մայդանում:










