Մադուրոն կապիտալիստներին գողության մակարդակով համեմատել է իշխանությունների հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կապիտալիստներին խաբեությունների և գողության մակարդակով համեմատել է իշխանությունների հետ, գրում է Взгляд-ը:
Ինչպես երկուշաբթի հայտնել են լատինամերիկյան ԶԼՄ-ները, իր հրապարակային ելույթում Մադուրոն խոսել է երկրի առևտրային համակարգի անընդունելի վիճակի մասին, ինչի առնչությամբ նա վերջերս ստորագրել է գնագոյացման վերահսկողության մասին օրենքը:
«Ցանկանում եմ ասել՝ ուշադրություն մեր երկրի փոքր ու միջին առևտրականներին, որոնց դուք գիտեք որպես կապիտալի, կապիտալիստների զոհ, որոնք խաբում են և գողանում, ինչպես և մենք … քանի որ նրանցից իրենց օգուտն են ստանում այսպես կոչված՝ մատակարարները, նրանց շահագործում են առևտրի կենտրոններում, նրանց վրա կրկնակի ճնշում են գործադրում»,- ասել է Մադուրոն:
Նրա հայտարարությունը սոցիալական ցանցերում մեկնաբանությունների և կատակների ալիք է առաջացրել: Սակայն իսպաներենով հայտարարության տեքստից հասկանալի է, որ իրականում Մադուրոն նկատի է ունեցել, որ իշխանությունները կապիտալիստների նույնպիսի զոհեր են, ինչպես և առևտրականները, սակայն արտահայտությունն այնքան էլ ճիշտ կառուցված չի եղել, ինչն էլ քննարկումների առիթ է տվել:










